Ռոսգոսստրախ առողջության ապահովագրություն
(ՌԱԱ)
 
 
2011 թ.  դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել տրամադրել բոլոր պետական
ծառայողներին սոցիալական փաթեթ, որն իր մեջ ներառում է նաև բժշկական ապահովագրության 
ծառայություն: Այս որոշմանընդունումն ավելի հասանելի է դարձնում բժշկական ապահովագրությունը 
բնակչության լայն շրջանակների համար: 

 

  «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» առաքելությունն է` ստեղծել Հայաստանում քաղաքակիրթ 
ապահովագրական շուկա: 

ՌԱԱ պրոդուկտի ներդրումը հնարավորություն է տալիս Ընկերությանը մոտենալ այդ առաքելության
իրականացմանը:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն ունի բժշկական ապահովագրության ծառայություններ
մատուցելու հարուստ փորձ:

Մեր հաճախորդներն են հանդիսանում բժշկական ապահովագրության գծով.

  •  «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ն
  •  Հայաստանի Կենտրոնական բանկը 
  •  «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ը 
  •  «ԿՈՆՎԵՐՍ» բանկը 
  •  HSBC բանկը 
  •  Առողջապահության նախարարությունը 
  •  Էրեբունի բժշկական կենտրոնը
  •  Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը
  •  WORLD VISION ARMENIA բարեգործական միջազգային կազմակերպությունը
    և բազմաթիվ այլ կազմակերպություններ: 

 Ընդ որում հաճախորդների գոհունակության ցուցանիշը կազմում է 97 %:

 

2.2. Ի՞նչ է ՌԱԱ-ն:

ՌԱԱ ծրագիրը ստեղծված է հատուկ պետական ծառայողների համար և ֆինանսավորվում է պետության
կողմից:
ՌԱԱ-ն հնարավորություն է տալիս պետական կազմակերպությունների աշխատակիցներին ստանալ
երաշխավորված անվճար բուժօգնություն ՀՀ և ԼՂՀ ցանկացած բուժհաստատությունում և խուսափել ավելորդ ծախսերից: 

ՌԱԱ ծրագրի նպատակն է`պետական ծառայողների սոցիալական ապահովվածության մակարդակի և
աշխատանքի արդյունավետության բարձրացումը:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն իր հերթին տրամադրում է ծառայությունների առավել
լայն շրջանակ`բժշկական ապահովագրության լրացուցիչ փաթեթների տեսքով:

Լրացուցիչ փաթեթները տարբեր գնի և ծածկույթի ծրագրեր են, որոնք հնարավորություն են տալիս
շուկայի առաջատար և ամենավստահելի Ապահովագրական ընկերության հաճախորդներին ոչ այդքան
մեծ հավելավճարիմիջոցով ստանալ իրենց պահանջներին համապատասխանող բժշկական
ծառայությունների բավականին մեծ ընտրանի: 

 

            


  3.3. Բազային ծրագիր

 3.3.1. Ի՞նչն ենք ապահովագրում

Ապահովագրության օբյեկտ են հանդիսանում  Ապահովադրի/Ապահովագրված անձի գույքային շահերը`
կապված Վկայագրով նախատեսված բժշկական ծառայությունների ստացման ծախսերի հետ: Դա բոլոր
այն ծախսերն են, որոնք առաջանում եմ հիվանդանոցային պայմաններում բուժվելու հետևանքով:

 

3.3.2. Ո՞ր ռիսկերից ենք ապահովագրում

Հիվանդանոցային  պայմաններում`  սուր,  անհետաձգելի  և  պլանային բժշկական ծառայություններ,
ինչպես նաև այն նախահիվանդանոցային հետազոտությունները, որոնց հաջորդում է տվյալ հիվանդության
կապակցությամբ հիվանդանոցային բուժում:
Սա նշանակում է, որ եթե հետազոտության արդյունքում չի նշանակվել բուժում հիվանդանոցային
պայմաններում, ապա այդ հետազոտության հետ կապված ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:

 

3.3.3. Ի՞նչն է համարվում ապահովագրական պատասար

Հիվանդանոցային պայմաններում հետևյալ հիվանդությունների հետ կապված բժշկական ծառայությունները` 

  •  Թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ
  •  Վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ, այդ թվում`նյարդավիրաբուժական,
    սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում պահանջող,
    գինեկոլոգիական և այլն
  • Վնասվածքներ`կոտրվածքներ, հոդախախտեր, պոլիտրավմաներ  
  •  Էլեկտրահարություններ, այրվածքներ և  ցրտահարություններ  բուժում
  •  Ախտորոշիչ լաբորատոր հետազոտություններ
  •  Գործիքային հետազոտություններ`
  1. Ռենտգենաբանական
  2. Կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԿՏ)
  3. Մագնիսա-ռեզոնանսային  տոմոգրաֆիա,
  4. Ուլտրաձայնային հետազոտություններ
  5. Ռադիոիզոտոպային հետազոտություններ
  6. Ֆունկցիոնալ հետազոտում (ԷՍԳ, էլեկտրամիոգրաֆիա, սպիրոգրաֆիա, դոպլեր, դուպլեքս
    հետազոտություններ և այլն)
  7. Էնդոսկոպիկ հետազոտություններ (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա,
    ցիստոսկոպիա և այլն)
  • Նեյրոֆիզիոլոգիական հետազոտություններ (ԷԷԳ, աուդիոմետրիա և այլն)։
  • Կանխարգելիչ բուժզննում (3 000 ՀՀ դրամի սահմաններում)
  1. Արյան և մեզի քննություններ, 
  2. Գործիքային քննություն (ԷՍԳ), 
  3. Ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն։

3.3.4. Ի՞նչը չի համարվում ապահովագրական պատահար
          (բացառություններ)

ՌԱԱ վկայագրով նախատեսված բացառությունները սահմանված են կառավարության որոշումով և
ընդհանուր են բոլոր ապահովագրական ընկերությունների համար։

Հիմնականում բացառություն են համարվում այն հիվանդությունները, որոնց անվճար բուժումը
նախատեսված է պետական պատվերի շրջանակներում: Ինչու՞ են այդ դեպքերը համարվում ոչ
ապահովագրական։ Որովհետև պետությունը արդեն մեկ անգամ տրամադրել է միջոցներ պետական
բյուջեից  այդ հիվանդությունների բուժման համար:

Ստորև բերված է բացառությունների կրճատ ցանկը: Ավելի մանրամասն բացառություններին կարելի է
ծանոթանալ ՌԱԱ պայմաններից:

- առանց բժշկական ցուցումների իրականացվող բուժումը,

- պետ. պատվերի ծրագրում ընդգրկված հիվանդությունների բուժումը,

- ալկոհոլիզմը, թմրամոլությունը և տոքսիկոմանիան և դրանց հետևանքով առաջացած հիվանդությունները,

- վնասվածքները և հիվանդությունները, որոնք առաջացել են պատերազմական գործողությունների,
քաղաքացիական պատերազմի, ահաբեկչական գործողությունների, ցանկացած տեսակի ժողովրդական
հուզումների,բնական աղետների, արտակարգ իրավիճակների, էկոլոգիական աղետների արդյունքում,

- քրոնիկ հիվանդությունները՝ բացառությամբ դրանց անհետաձգելի (կյանքին սպառնացող) սրացումները, 

- հեպատիտ B, C, D, E, F,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ,

- շաքարախտը և դրա հետևանքները,

- վերականգնողական (ռեաբիլիտացիոն) բուժումը,

- սանատոր-առողջարանային բուժումը և ցանկացած ֆիզիոթերապևտիկ միջոցառումները,

- ժառանգական և գենետիկ հիվանդությունները, 

- բնածին անոմալիաները և զարգացման արատները 

- մանկական ուղեղային պարալիչը (ДЦП),

- ողնաշարի միջողնային սկավառակների ախտահարումները, օստեոխոնդրոզը,

- հեմոդիալիզի անցկացում պահանջող քրոնիկական երիկամային անբավարարությունը,

- քաշի և խոսքի շտկումը, սեռի վիրաբուժական փոփոխումը,

- կոսմետիկ, էսթետիկ կամ պլաստիկ և վերականգնողական վիրահատությունները, քթի միջնապատի
շտկումը, բացառությամբ դժբախտ պատահարի հետևանքով առաջացածները,

- այլընտրանքային (ոչ գիտական) բուժման ու ախտորոշման մեթոդները, 

- վերարտադրողական ֆունկցիայի և իմպոտենցիաի հետ կապված հետազոտությունները և բուժումը, 
հակաբեղմնավորիչ միջամտությունները, 

- արհեստական բեղմնավորումը, 

- առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտորոշումը և բուժումը,

- ճառագայթային հիվանդությունները,

- օրգանների և վերջույթների պրոթեզավորումները, իմպլանտները, հաշմանդամային սայլակները,
օրթոպեդիկ սարքերը և այլն, 

- կենսաակտիվ հավելումները (БАД), վիտամինաթերապիան, կոսմետիկ պարագաները,

- հոգեկան հիվանդությունները, հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս,

- Ապահովագրված անձի կողմից հակաօրինական գործողությունների արդյունքում առաջացած
վնասվածքները և հիվանդությունները:

3.4.5. Ի՞նչ գումարի սահմաններում ենք ապահովագրում:

Ապահովագրական ծածկույթ:

 ԱՍԿԱ Վկայագրով նախատեսված ապահովագրական գումարը սահմանված է օրենքով և մեկ ապահովագրված
անձի համար կազմում է՝ 3.800.000 ՀՀ դրամ:

3.4.6. Ապահովագրական վճար 

Ապ. վճարը սահմանված է օրենքով և կազմում է 52.000 ՀՀ դրամ:
Այս գումարը տրամադրում է ֆինանսների նախարարությունը` ՌԱԱ կտրոնի միջոցով:

3.4.7. Ապահովագրության ժամկետ

ՌԱԱ պայմանագիրը կնքվում է 365 օր ժամկետով և ուժի մեջ է մտնում կնքումից հետո 15-րդ օրը։
Օրինակ` Եթե Վկայագիրը կնքվել է 06.02.2012-ին, ապա այն ուժի մեջ է  մտնում 21.02.2012-ին
և գործում է 365 օր:

3.4.8. Ապահովագրության տարածք 

ԱՍԿԱ Վկայագիրը գործում է ՀՀ և ԼՂՀ տարածքում:

3.4.9. Այլ պայմաններ

«ԲԱԶԱՅԻՆ» և «ԲԱԶԱՅԻՆ+ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» ծրագրերի ներքո ապահովագրված Բյուջետային
աշխատակիցներին նախնական բժշկական զննություն անցելու պահանջ չի ներկայացվում;

3.5. Լրացուցիչ ծրագրեր

Լրացուցիչ ծրագրերը նախատեսված են հաճախորդների անհատական պահանջմունքները բավարարելու
համար: 

  

 

3.5.1. Առողջության ապահովագրության ծրագիր                  

 «ԲԱԶԱՅԻՆ + ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ»

  •   Ապահովագրական գումար՝ 5,000,000 ՀՀ դրամ, 
  •  Լրացուցիչ ապահովագրավճար՝ 5,000 ՀՀ դրամ
  •  Ընդամենը ապահովագրավճար` 57,000 ՀՀ դրամ 

  

Բազային+դիագնոստիկա

Ի լրումն «ԲԱԶԱՅԻՆ» ծրագրի՝ ներառում է անսահմանափակ քանակությամբ հետևյալ մասնագետների թերապևտի, վիրաբույժի, գինեկոլոգի, LOR-ի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի, ակնաբույժի, մաշկաբանի,  ալլերգոլոգի, ուռոլոգի և սրտաբանի բժշկական խորհրդատվություններ` Ապահովագրողի կողմից ներկայացված ցանկից Ապահովագրված անձի կողմից ընտրված բուժհաստատություններում:

Ծրագիրը ներառում է նաև հետևյալ ախտորոշիչ լաբորատոր և գործիքային հետազոտությունները` 

  •  ԷՍԳ,
  •  որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն,
  • գաստրոսկոպիա,
  • արյան և մեզի ընդհանուր անալիզ:

 

3.5.2. Առողջության ապահովագրության ծրագիր «ԲԱԶԱՅԻՆ+ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ»

  • Ապահովագրական գումար՝ 5,000,000 ՀՀ դրամ
  • Լրացուցիչ ապահովագրավճարը՝ 43,000 ՀՀ դրամ  
  • Ընդամենը ապահովագրավճար` 95,000 ՀՀ դրամ 

   

Ի լրումն «ԲԱԶԱՅԻՆ+ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» ծրագրի՝ ներառում է բժշկական խորհրդատվություններ նեղ մասնագետների կողմից, ամբուլատոր (ոչ հիվանդանոցային պայմաններում) բուժում` Ապահովագրողի կողմից ներկայացված ցանկից Ապահովագրված անձի կողմից ընտրված բուժհաստատություններում և նշանակված դեղորայքի տրամադրում: 

Ամբուլատոր ծառայությունները տրամադրվում են 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում:

Ամբուլատոր բուժում`

  • Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների սալջարդ, վերքեր
    կամ դրանց համակցում) բուժում 
  • Այրվածքների,  ցրտահարությունների և էլեկտրահարությունների  բուժում  
  • Ինֆեկցիոն  հիվանդությունների բուժում 
  • Սուր թունավորման թեթև ձևերի բուժում 

 

  Փաթեթը ներառում է նաև հետևյալ ախտորոշիչ լաբորատոր և գործիքային հետազոտությունները`

  •     Լաբորատոր 
  1. կլինիկական, 
  2. բիոքիմիական,  
  3. իմունաբանական,  
  4. մանրէաբանական,
  5. հորմոնալ, 
  6. գենետիկ, 
  7. պաթոհիստոլոգիական, 
  8. PCR և այլն։
  • Գործիքային
  1. Ռենտգենաբանական,  
  2. Համակարգչային տոմոգրաֆիա,
  3. Մագնիսառեզոնանսային  տոմոգրաֆիա,
  4. Ուլտրաձայնային հետազոտություններ,
  5. Ռադիոիզոտոպային հետազոտություններ,
  6. Ֆունկցիոնալ հետազոտում (ԷՍԳ, էլեկտրոմիոգրաֆիա, սպիրոգրաֆիա, դոպլեր, 
     դուպլեքս հետազոտություններ և այլն),
  7. Էնդոսկոպիկ հետազոտություններ (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա,
    ցիստոսկոպիա և այլն),
  8. Նեյրոֆիզիոլոգիական հետազոտություններ (ԷԷԳ, աուդիոմետրիա և այլն)։

 

 3.5.3. Առողջության ապահովագրության ծրագիր «ԲԱԶԱՅԻՆ+ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ»

                          

  • Ապահովագրական գումար՝ 5,000,000 ՀՀ դրամ 
  • Լրացուցիչ ապահովագրավճար՝ 50,000 ՀՀ դրամ
  • Ընդամենը ապահովագրավճար` 102,000 ՀՀ դրամ

 

Ի լրումն «ԲԱԶԱՅԻՆ» ծրագրի՝ ներառում է ատամնաբուժական խորհրդատվություններ,
ախտորոշիչ հետազոտություններ, բուժում և նշանակված դեղորայքի տրամադրում, որոնց ծավալը կախված է նախնական ատամնաբուժական զննության փաստից: 

Բուժումը տրամադրվում է Ապահովագրված անձի կողմից ընտրված ցանկացած ատամնաբուժարանում:

  

Եթե Հաճախորդը Պայմանագիրը կնքելուց հետո չի անցնում նախնական ատամնաբուժական զննում,
ապա նրա համար ավտոմատ կերպով գործում է Տարբերակ II:

 

 3.5.4. Առողջության ապահովագրության ծրագիր 

«ԲԱԶԱՅԻՆ+ՍՈՒՊԵՐ ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ»

            
  •  Ապահովագրական գումար՝ 5,000,000 ՀՀ դրամ
  • Լրացուցիչ ապահովագրավճարը՝ 80,000 ՀՀ դրամ  
  • Ընդամենը ապահովագրավճար` 132,000 ՀՀ դրամ 

 

 

 «ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ» ծրագրի ընդլայնված տարբերակ: 

Ի լրումն «ԲԱԶԱՅԻՆ» ծրագրի՝ ներառում է ատամնաբուժական խորհրդատվություններ,
ախտորոշիչ հետազոտություններ, բուժում և նշանակված դեղորայքի տրամադրում, որոնց ծավալը կախված
է նախնական ատամնաբուժական զննության փաստից: Բուժումը տրամադրվում է Ապահովագրված անձի
կողմից ընտրված ցանկացած ատամնաբուժարանում: 

 

Եթե Հաճախորդը Պայմանագիրը կնքելուց հետո չի անցնում նախնական ատամնաբուժական զննում,
ապա նրա համար ավտոմատ կերպով գործում է Տարբերակ II:

 

3.5.5. Առողջության ապահովագրության ծրագիր «VIP»

                 

  • Ապահովագրական գումար՝ 8,000,000 ՀՀ դրամ 
  • Լրացուցիչ ապահովագրավճարը՝ 80,000 ՀՀ դրամ  
  • Ընդամենը ապահովագրավճար` 132,000 ՀՀ դրամ 

 

 Ծրագիրը ներառում է  «ԲԱԶԱՅԻՆ», «ԲԱԶԱՅԻՆ + ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» և «ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ»
ծրագրերով նախատեսված բոլոր ծառայությունները: 

 

3.5.6. Զեղչեր ընտանիքի անդամների համար

      

 Եթե «Բազային» ծրագրի ներքո ապահովագրվում են 3 հոգի  (պետ.ծառայող և նրա ընտանիքի անդամները),
ապա ընդհանուր պահովագրավճարը կազմում է 132,000 ՀՀ դրամ:

«Բազային»-ից բացի մյուս բոլոր ծրագրերի դեպքում կիրառվում են հետևյալ զեղչերը.

  • մինչև 14 (ներառյալ) տարեկան երախաների համար` 20%
  • 15 և բարձր տարեկան ընտանիքի անդամների համար՝ 10%:

Որպես ընտանիքի անդամ դիտարկվում են աշխատակցի ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները:

 

Բացի այդ, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հաճախորդները կստանանզեղչերի գրքույկ, որի շնորհիվ`
դիմելով որոշ բուժ. հաստատություններ, կօգտվեն հետևյալ զեղչերիչ 

 Ախտորոշիչ կենտրոններ  Ատամնաբուժական կենտրոններ  Բժշկական կենտրոններ
«Դրիմհիլթ» ՍՊԸ 15%  «Կամար» 15%  «Մալաթիա» 10%
 «Վիտալայն» ՍՊԸ 15%  «Նյու Իմիջ» 20%  «Էրեբունի» 10%
 «Ցիտո-լաբ» ՍՊԸ 15%  «Յուվա դենտ» 20%  «Նաիրի» 10%
 «Ֆենիկս» ՍՊԸ 10%  «Ինտելեկտ» 10%  

 

3.7. Հաճախորդի գործողությունները ապահովագրական պատահարի (այսինքն հիվանդության)
տեղի ունենալու դեպքում

1. Անհապաղ, սակայն ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել Ապահովագրողին ախտորոշում
կամ բուժում պահանջող իր առողջական վիճակի մասին (բացառությամբ շտապ և անեհտաձգելի դեպքերի)`
զանգահարելով (010) 31-10-10 հեռախոսահամարով:

Կապվելով Ընկերության ներկայացուցչի հետ հեռախոսով` Ապահովադիրը կստանա անհրաժեշտ
խորհրդատվություն, թե ինչ է պետք անել հաջորդիվ։

2. Հայտնել կոնտակտ կենտրոնի աշխատակցին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

3. Ներկայացնել Ապահովագրողին ապահովագրական պատահարը և բժշկական ծախսերը հիմնավորող 
փաստաթղթերը դրանք կատարելուց հետո առավելագույնը 45 օրվա ընթացքում:  

 

Առողջության ապահովագրության պայմանագրեր ձեռք բերելու համար կարող եք դիմել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության ապահովագրական գործակալ "EUROTOUR" ընկերություն (Կենտրոնական բանկի գրանցման վկայական No 245, 09.08.2010) հետևյալ հասցեով`
ք. Երևան, Արշակունյաց պող. 2 (կրկեսի դիմաց)
Հեռ.: 58 87 86,  58 17 84,  091 36 52 12